Thursday, October 18, 2012

Իրանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպել են Բաքվում

PanARMENIAN.Net - 17 հոկտեմբերի 2012 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Բաքվում: Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: «Սիրիայում միակ լուծումը արածաշրջանային ազդեցիկ պետությունների միջամտությունն է: Այդպիսիք են Իրանն ու Թուրքիան: Անհրաժեշտ է նաև կազմակերպել ազատ ընտրություններ»,-հայտարարել է իրանցի նախագահը» Դիտորդներն ընդգծել են, որ հանդիպման ընթացքում Էրդողանը չի սեղմել Ահմադինեժադի ձեռքը, հաղորդում է MIGnews-ը:

No comments: