Thursday, October 18, 2012

Ռուսաստանը թիրախ է դարձրել Թուրքիային՝ նորագույն զենիթային համակարգով

Tert.am. 17-10-2012- Ռուսաստանը սկսել է զենիթային զինահամակարգեր տեղակայել իր հարավային ռազմական շրջանում՝ Թուրքիայի ուղղությամբ, հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը նորագույն համակարգի մասին է, իսկ դրա տեղակայումը և Թուրքիայի թիրախավորումը պատասխան է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության վահանին, որը վերջերս տեղակայվել է Արևելյան Անատոլիայում: Տեղակայման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, իսկ S-400 զենիթային հրթիռներով հնարավոր կլինի ոչնչացնել յուրաքանչյուր տիպի օդանավ, ինչպես նաև վերստրատոսֆերիկ և բալիստիկ հրթիռ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Անկարան խոչընդոտել էր Մոսկվա-Դամասկոս չվերթը՝ մեղադրելով զենքեր տեղափոխելու մեջ:

No comments: