Wednesday, October 31, 2012

Ֆրանսիայի դեսպան. "Ոչ ոք Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն չի կարող լուծում գտնել"

Report.am. 30-10-2012- ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության թեմաներին: "Ոչ ոք Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն չի կարող լուծում գտնել և խաղաղություն հաստատել: Հեշտ չէ, բայց լուծում կարելի է գտնել",- ասել է Անրի Ռենոն: Ցեղասպանության թեմայով դեսպանն ասել է. "Կասկած չի կարող լինել, որ նախագահ Հոլանդը կկատարի իր խոստումը":

No comments: