Wednesday, October 31, 2012

Ռուսաստանի իրավապահ մարմինները, մինչև այսօր ոչ մի փաստեր չունենալով, մեր երեխաներին պահում են կալանքի տակ. ցույց ՌԴ դեսպանատան դիմաց

HayNews.am. 30-10-2012- Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիներ Համլետ Ալեքսանյանի և Էդգար Մարտիրոսյանի, որոնց Ռուսաստանում կալանքի տակ են պահում՝մեղադրելով երկու ռուս աղջիկների բռնաբարության մեջ: Տղաների հարազատները նամակ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանին: Լրագրողների հետ զրույցում տղաների ներկայացուցիչ Արմեն Մանուկյանը, ով արդեն հանդիպել էր դեսպանի ներկայացուցչի հետ, ասաց. «Մեզ բացատրին, թե ինչն է մտնում դեսպամատան գործառույթների մեջ և, որ այն չի հանդիսանում իրավապահ մարմիններին միջամտելու ազդեցիկ ուժ»: Դեսպանատնից տղաների ներկայացուցչին ասել են նաև, որ հետամուտ կլինեն տղաների հետ կապված գործընթացին. «Մենք էլ պետք է հետամուտ լինենք և իմանանք` ինչ է լինելու նամակի պատասխանը»: «Ռուսաստանի իրավապահ մարմինների, մինչև այսօր ոչ մի փաստեր չունենալով, մեր երեխաներին պահում են կալանքի տակ: Ուզում ենք` իմանալ ինչքան է տևելու այդ գործընթացը: Պահանջում ենք, եթե փաստեր չունեն, նրանց ազատ արձակեն, եթե փաստեր կան արդարացի լուծում տան»,- ասաց նա: Արմեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ դեսպանատնից խորհուրդ են տվել դիմել ՀՀ ներկայացուցիչներին Ռուսաստանում, ՀՀ նախագահին, արտգործնախարարին, որպեսզի միջամտեն խնդրին լուծում տալու համար:

No comments: