Panorama.am. 30-10-2012- Սիրիա թռչող իրանական ինքնաթիռների զննման գործընթացը կշարունակվի: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ, «Ալ-Հայաթ» պարբերականին տված հարցազրույցում՝ նշել է Իրաքի վարչապետի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդականը: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ թեև պաշտոնական Թեհրանն իր անհանգստությունն է հայտնում իրանական ինքնաթիռները զննության ենթարկելու փաստի առնչությամբ, այդուհանդերձ Իրաքի այդ քայլը իրանա-իրաքյան հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չի ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա ընթացքում արդեն երկու անգամ Իրաքի ավիացիոն կազմակերպության պահանջով Սիրիա թռչող իրանական ինքնաթիռները զննության ենթարկելու պատճառով հարկադիր վայրէջք են կատարել Բաղդադի օդանավակայանում: Իրաքում ԻԻՀ դեսպանը, քննադատելով իրաքյան կողմի նմանատիպ քայլերը, սպառնացել էր, որ պաշտոնական Թեհրանն էլ Իրաքի ինքնաթիռների նկատմամբ նմանատիպ քայլեր կիրականացնի:Wednesday, October 31, 2012
Պաշտոնական Բաղդադը պնդում է, որ Սիրիա թռչող իրանական ինքնաթիռների զննման գործընթացը շարունակվի
Panorama.am. 30-10-2012- Սիրիա թռչող իրանական ինքնաթիռների զննման գործընթացը կշարունակվի: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ, «Ալ-Հայաթ» պարբերականին տված հարցազրույցում՝ նշել է Իրաքի վարչապետի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդականը: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ թեև պաշտոնական Թեհրանն իր անհանգստությունն է հայտնում իրանական ինքնաթիռները զննության ենթարկելու փաստի առնչությամբ, այդուհանդերձ Իրաքի այդ քայլը իրանա-իրաքյան հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չի ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա ընթացքում արդեն երկու անգամ Իրաքի ավիացիոն կազմակերպության պահանջով Սիրիա թռչող իրանական ինքնաթիռները զննության ենթարկելու պատճառով հարկադիր վայրէջք են կատարել Բաղդադի օդանավակայանում: Իրաքում ԻԻՀ դեսպանը, քննադատելով իրաքյան կողմի նմանատիպ քայլերը, սպառնացել էր, որ պաշտոնական Թեհրանն էլ Իրաքի ինքնաթիռների նկատմամբ նմանատիպ քայլեր կիրականացնի:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment