Tuesday, October 9, 2012

Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի՝ ԼՂ հասցեին արված ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին

Panorama.am. 9-10-2012- Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է «Նոր հեռանկարներ» վերլուծական կենտրոնի ղեկավար Միր Ղասեմ Մոումենին: Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեին անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Անցյալ տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս Հայաստանին սպառնացել է պատերազմով, սակայն երբեք այդ քայլը չի կատարել: Պատերազմի սպառնալիքն ավելի շատ ունի քաղաքական և քարոզչական բնույթ, որն ուղղված է ներքին լսարանին»: Միր Ղասեմ Մոումենին, անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «ԼՂ հակամարտությունն տարածաշրջանային հակամարտություն է: Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ չեն կարող խնդիրը լուծել: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան յուրաքանչյուրն իր շահն ունի տարածաշրջանում»: «Նոր հեռանկարներ» վերլուծական կենտրոնի ղեկավարը «ՖԱՐՍ»-ին տված հարցազրույցում, խոսելով իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին, նշել է. «Ադրբեջանի կողմից Իրանի անջատողական՝ պանթյուրքական խմբավորումներին ցուցաբերած աջակցությունն Իրանի և Ադրեբեջանի հարաբերությունների լարվածության պատճառ է հանդիսանում»:

No comments: