Tuesday, October 9, 2012

Քնած մարդու ուղեղն ակտիվ է

1in.am. 9-10-2012- Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քնած ժամանակ մարդու ուղեղն իրեն դրսևորում է այնպես, ինչպես ինչ-որ բան հիշելիս: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն: Գիտական փորձը՝ կապված քնի ժամանակ ուղեղի ակտիվության ուսումնասիրման հետ, անցկացվել է մի քանի փուլով: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բնական կամ անզգայացման դեպքում քնի ժամանակ մարդու ուղեղն ակտիվ է: Ակտիվությունը նման է ինչ-որ բան հիշելու գործընթացին: Առաջին անգամ գիտնականներին հաջողվել է քնի ժամանակ չափել ուղեղի ակտիվությունը: Այդ նպատակով ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են ուղեղի տարբեր հատվածներում առանձին նեյրոնների վարքը, որոնք ներառված են հիշողության ձևավորման գործընթացում: Հատուկ տեխնիկայի միջոցով հնարավոր է եղել պարզել, թե կոնկրետ որ հատվածում է սկսվում այդ ակտիվությունը և այլ հատվածներում դրա տարածման մեխանիզմը: Նեյրոֆիզիկոս Մայանկ Մեթի գլխավորած թիմը փորձեր է կատարել լաբորատոր մկների վրա: Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են գլխուղեղի տարբեր հատվածներում, հին և նոր կենտրոններում տեղի ունեցող մեխանիզմները: Թեև այդ ոլորտում բոլոր նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ քնի ժամանակ գլխուղեղի հին և նոր կենտրոնների միջև կապը հիշողության ձևավորման համար ռեալ չէ, նոր արդյունքները, սակայն, հակառակն են ապացուցում:

No comments: