Thursday, October 18, 2012

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ II-ի հուղարկավորությունը

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Երկրորդի հուղարկավորությանը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Մայր Աթոռի մամլո դիվանի ղեկավար Վահրամ Մելիքյանը, հուղարկավորությանը կմասնակցեն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Պատրիարքի հուղակավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ը: Նշենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Երկրոդը վախճանվել էր հոկտեմբերի 12 –ին` 93 տարեկանում: Նա ծնվել է 1919 թ-ին Իրաքում, հայ փախստականի ընտանիքում եւ 1990 թ-ին դարձել է Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքը:

No comments: