Tuesday, October 9, 2012

Հունգարիայում հայերի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել

«Լրագիր» 9-10-2012- Այսօր հուգարացի չորս մտավորական` պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր, դոկտոր Գաբոր Իվանին, լրագրող-հրատարակիչ Գաբոր Դեակը, IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին դատապարտել են Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին: Գաբոր Դեակը նշել է, որ Հունգարիայի հասարակությունը շատ սուր է քննադատում այս քայլը, սակայն հունգար հասարակությունը շատ խնդիրներ ունի, ինչով էլ պայմանավորված է քչերի կողմից հարցի բարձրացումը: Նա նշել է, որ թեև չորս հոգի են իրենք, որոնք իրենց միջոցներով են եկել, շատ քիչ քանակ են, բայց այնուամենայնիվ, իրենք արտահայտում են Հուգարիայի հասարակության մեծամասնության կարծիքը: Դոկտոր Գաբոր Իվանին, անհասկանալի որակելով Հունգարիայի որոշումը, ավելացրեց, որ որ այն բացառապես ընդունվել է վարչապետի կողմից: Գուրգեն Մարգարյանը չի սպանվել պատերազմական իրավիճակում, նրան սպանել են քնած վիճակում, որը որևէ կերպ արդարացում չունի, դրա համար էլ այս հանգամանքը հաշվի առնելով հունգարական դատարանը ցմահ դատապարտում էր Ռամիլ Սաֆարովին: «Մենք զգում են խորը ցավ և ամոթ: Մենք այս ամոթն ենք ուզում արտահայտել»,- ասել է Գաբոր Իվանյին: Նա նաև անդրադարձել է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը` նշելով, որ Հուգարիան մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել հայոց ցեղասպանությունը: Նրանք պատրաստվում են վաղն այցելել ցեղասպանություն հուշակոթող, ծառ տնկել, ինչպես նաև այցելել Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Սա ոչ միայն Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների ամոթն է, այլ նաև այն, որ հունգար հասարակությունն իր ցավակցությունն է հայտնում հայ հասարակությանը: Գաբոր Դեակը նշել է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը դիվանագիտական հարաբերությունների կասեցման առումով հետաքրքրություն է առաջացրել հայերի նկատմամբ. «Հունգարիայում քչերը գիտեն հայերի մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ի հայերի ողբերգական ճակատագրի մասին, հիմա արդեն շատերն են հետաքրքրված հայերով»:

No comments: