Saturday, October 13, 2012

Ադրբեջան է ժամանել Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

News.am. 13-10-2012- Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը հոկտմբերի 12-ի
երեկոյան ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հոկտեմբերի 13-ին նախատեսվում է Ռուբինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հոտկեմբերի 15-ին նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, գործարար շրջանակների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: «Այցի հիմնական նպատակն է ամերիկա-ադրբեջանական երկխոսության շարունակությունը, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների հեռանկարների քննարկումը»,- 1news.az-ին հայտնել են դեսպանատնից: Ռուբինը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ է նշանակվել 2011 թ-ին` այս պաշտոնում փոխարինելով Թինա Կայդանաուին: Նախկինում Ռուբինը եղել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալը:

No comments: