Tuesday, October 9, 2012

Իրանի ԱԳՆ-ն սպառնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ խզել դիվանագիտական հարաբերությունները

Panorama.am. 9-10-2012- Իրանի ԱԳՆ-ն սպառնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ խզել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, անդրադառնալով ԱՄԷ-ի կողմից Պարսից ծոցում գտնվող երեք կզիների (Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք և Աբու Մուսա) կղզիների առնչությամբ արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Եթե ԱՄԷ-ն Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ շարունակի ներկայացնել անհիմն պահանջներ, ապա Թեհրանն Աբու Դաբիի հետ կամ կնվազեցնի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կամ ընդհանրապես կխզի դրանք»: Նկատենք, որ Իրանին պատկանող վերոնշյալ կղզիների առնչությամբ որոշակի տարաձայնություններ կան Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև: Վերջերս երբ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելել էր Աբու Մուսա կղզի, ԱՄԷ-ի արտգործնախարարն այդ առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել: Այդ առնչությամբ՝ ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանն էլ հայտարարել է, որ եթե խնդիրը չլուծվի դիվանագիտական ճանապարհով, ապա Իրանի զինված ուժերն ի զորու են իրենց իրավունքը պաշտպանել ռազմական ուժի միջոցով:

No comments: