Wednesday, October 10, 2012

Իրանում շուտով կսկսվի նոր գազահանքերի մշակման գործընթացը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավում ընկած Փարս
նահանգում գտնվող Dey և Sefid Zakhor գազային հանքավայրերի զարգացման պլանն իրագործվելու է մինչև 2013 թվականի հոկտեմբերը: Այս մասին հայտարարել է Իրանի հանքավայրերի մշակման ազգային ընկերության գործադիր տնօրեն Մեհդի Ֆակորը: Այդ երկու գազային հանքավայրերի մշակման սկսվելուց հետո իրանական գազային համակարգը կհամալրվի ևս 15.1 միլիոն խորանարդ մետր գազով և 10,000 բարել գազային կոնդենսատով: Իրանում գազի օրական արդյունահանումը կազմում է մոտ 600 միլիոն խորանարդ մետր: Կանխատեսվում է, որ հետագայւմ այդ ցուցանիշը հասցվելու է մինչև 1.2 միլիոն խորանարդ մետրի: Իրանի ազգային գազային ընկերության տվյալներով՝ բնական գազի համաշխարհային պաշարների 16 տոկոսը բաժին է ընկնում Իրանին:

No comments: