Monday, October 29, 2012

Էրդողանը, Աթաթուրքը և Ֆաթիհ Սուլթանը թուրք չեն. հույն գեներալ

Tert.am. 29-10-2012- Հույն պաշտոնաթող գեներալ Ֆրանգուլիս Ֆրանգոսը գիրք է գրել՝ պնդելով, որ
Թուրքիայի պատմության առաջնորդներից Ֆաթիհ Սուլթան Մեհմեդը, Աթաթուրքը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և փոխվարչապետ Բյուլենթ Առընչը թուրք չեն։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Ֆրանգոսը «Որ Թուրքիան և որ թուրքերը» անվանմամբ գրքի նախաբանում գրել է. «Գրքիս շապիկին Ֆաթիհի, Մուսթաֆա Քեմալի և Էրդողանի նկարներն են, քանի որ նրանք երեքն էլ թուրք չեն»։ Հույն գործիչը պնդում է, որ Օսմանյան սուլթաններից Ֆաթիհը հույն է, քանի որ թաղվել է բյուզանդական եկեղեցում։ «Մահվանից 6 ամիս առաջ թույլ տվեց նկարել իրեն։ Այդ դիմանկարի հետևում նույնպես հունարեն է գրված»,-բացատրում է Ֆրանգուլիսը։ Անդրադառնալով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, Ֆրանգոսը պնդում է, որ նա ծնվել է ոչ թե Սալոնիկում, այլ Մալաթիայում, իսկ նրա մայրը համարվող Զուբեյդեն իրականում մորաքույրն է։ Հիշեցնենք, որ թուրքական մամուլում անցնող ամիսների ընթացքում ևս պնդումներ էին եղել, թե իրականում Մուսթաֆա Քեմալը ծնվել է Մալաթիայում, և պնդում կար, որ հիմնականում քրդաբնակ և հայաբնակ Մալաթիայում ծնված Քեմալը կամ քուրդ է, կամ հայ։ Ֆրանգուլիսի պնդմամբ՝ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պապերը նույնպես հույն են և հունական զինյալ խմբերի հետ կռվել են թուրքերի դեմ։ Նախկին գեներալի համոզմամբ՝ Թուրքիայի բնակչության միայն 40%-ն են կազմում թուրքերը և նրանք մտադիր են վերականգնել Օսմանյան կայսրությունը։

No comments: