Wednesday, October 17, 2012

Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին

Tert.am. 17-10-2012- «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Ուալիդ Աքքադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը: Հալեպի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ օգնության համար, նշելով, որ այն վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին։ Օգնությունը բաժանվելու է կարիքավոր ինչպես հայ, այնպես էլ սիրիացի ընտանիքներին։ Օգնության բաժանումը համակարգելու է սիրիահայերի շրջանում ստեղծված «Սուրիահայ շտապ օգնության մարմինը»։ Հայաստանից Հալեպ է ուղարկվել շուրջ 14 տոննա օգնություն, հիմնականում՝ սննդի տեսքով։ Օգնությունը, սակայն, շարունակական է լինելու և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել։

No comments: