Wednesday, October 10, 2012

Թուրքիայում ֆիլմ են նկարահանել Կարսի «Մարդկության» հուշարձանի ապամոնտաժման մասին

Hye Tert-ի (Հայ թերթ) փոխանցմամբ՝ Թուրքիայում ֆիլմ են նկարահանել Կարսի «Մարդկության» հուշարձանի մասին: Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող այդ հուշարձանի կառուցումը սկսվել էր 2006 թվականին և մնացել էր անավարտ: 2011 թվականի սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելեց Կարս, քանդակագործ Մեհմեթ Աքսոյի հեղինակած այդ հուշարձանն անվանեց «այլանդակ» (Ucube) և կարգադրեց ապամոնտաժել այն: Այժմ ֆիլմ է նկարահանվել այդ մասին, որը ստացել է հենց Ucube անվանումը: Ֆիլմը ներկայացվելու է «Ոսկե նարինջ» կինոփառատոնին:

No comments: