Wednesday, October 17, 2012

Էրդողանն Ահմադինեժադին առաջարկել է Սիրիայի հարցով եռակողմ ձևաչափով կոմիտե ձևավորել:

Panorama.am. 17-10-2012- Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած «ԷԿՕ»-ի համաժողովի շրջանակներում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջարկել է սիրիական խնդրի հանգուցալուծման առնչությամբ եռակողմ ձևաչափով կոմիտե ստեղծել, որի մեջ կարող են կամ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը կամ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն ընդգրկված լինեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Կահիրեում տեղի էր ունեցել Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որի ավարտին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին նշել էր, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, առանց արտաքին միջամտության՝ կոչ անելով դադարեցնել ֆինանսական, ռազմական և ուսումնական աջակցություն ը զինված խմբավորումներին: Սալեհին միևնույն ժամանակ առաջարկել էր, որպեսզի Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև երկխոսությունն ապահովելու համար հաստատվի ազգային համաձայնության կոմիտե:

No comments: