Wednesday, October 17, 2012

Սիրիայի հետ սահմանին տիրող իրավիճակը չի վախեցնի զբոսաշրջիկներին. Թուրքիայի մշակույթի փոխնախարար

1in.am. 17-10-2012- Սիրիայի հետ սահմանի սադրանքներն ու քաղաքական այլ թյուրիմացությունները բացարձակապես չեն ազդի դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի վրա: Նման վստահություն է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Օզգյուր Օզասլանը: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են 2012-ի հունիսի վերջին, երբ սիրիական ուժերը ոչնչացրել են թուրքական հետախուզական RF-4E ինքնաթիռը՝ սպանելով երկու օդաչուի: Հոկտեմբերի սկզբին Սիրիայի տարածքից արկերը հայտնվելով Թուրքիայի Աքչաքալե բնակավայրում` 5 մարդու մահվան պատճառ էին դարձել: Ի պատասխան՝ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին կառավարությանը տրամադրել էր մեկամյա մանդատ՝ անդրսահմանային ռազմական օպերացիաների համար, այդ թվում՝ Սիրիայի դեմ: 2012-ի առաջին ութ ամիսներին Թուրքիա է այցելել 21,76 մլն զբոսաշրջիկ:

No comments: