Monday, October 29, 2012

Դամասկոսի հայաշատ թաղամասերից մեկում ահաբեկչություն է իրականացվել. վիրավորների թվում հայ կա

Tert.am. 29-10-2012- Դամասկոսի արևելյան արվարձաններից մեկում՝ Ջարամանա թաղամասում, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Վիրավորների թիվը հասնում է 50-ի։ Հրապարակվել է վիրավորների նախնական ցանկը, որում նաև հայ կա՝ Անուշ Աբովյան անուն- ազգանունով։ Ի դեպ, Ջարամանան քրիստոնեաբնակ թաղամաս է, այն բնակեցված է հիմնականում դրուզներով, սակայն կան նաև 200-ից ավելի հայ ընտանիքներ։ Ուրբաթ նմանատիպ պայթյուն էր տեղի ունեցել Դամասկոսի Դեֆ էլ Շոուք շրջանում, որի հետևանքով զոհվել էր 15 խաղաղ բնակիչ, 92-ը վիրավորվել էին։

No comments: