Monday, October 29, 2012

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը`հիմնախնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

No comments: