Monday, October 29, 2012

Իրանը մտադիր է այսօր սկսել եռօրյա զորավարժություններ

1in.am. 29-10-2012- Սպասվում է, որ այսօր Իրանում կսկսվեն զորավարժություններն Իրաքի հետ սահմանի
երկայնքով տեղակայված շրջաններում: Տեղի ISNA տեղեկատվական գործակալությունը, հղում անելով բանակի գեներալ Սաիդ Արաբլուին, հայտնել է, որ զորավարժությունները կտևեն 3 օր, դրանց կմասնակցեն օդային և ցամաքային ուժեր: Գեներալը նշել է, որ զորավարժություններն ուղղված են իրանական զորքերի մարտունակությունը պահպանելուն: Արևմուտքը շարունակում է Իրանին քննադատել նրա միջուկային ծրագրի պատճառով: Թեհրանը հերքում է կասկածները, թե ինքն ուզում է միջուկային զենք ստեղծել: Իրանի` ուրանի հարստացումից չհրաժարվելը հանգեցրեց այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների խստացմանը:

No comments: