Tuesday, October 9, 2012

Հայաստանում ՌԴ դեսպան. "Եթե փակենք ներկայացուցչությունը, միգրացիան չի դադարի"

Report.am. 9-10-2012- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, որ "Հայրենակիցներ" ծրագրով, որով բազմաթիվ հայաստանցիներ ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն, աշխատանք Ռուսաստանում եւ ընտանիքներով մեկնելու ու այնտեղ մշտապես բնակվելու հնարավորություն, Հայաստանից այնքան մարդ է տեղափոխվել Ռուսաստան, որքան 2007 թ-ից ի վեր՝ ԱՄՆ "Գրին քարտով"՝ "5 հազար մարդ՝ ընտանիքներով"։ "Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում, նրանք իրենք են գնում։ Եթե փակենք ներկայացուցչությունը, միգրացիան չի դադարի։ Այստեղ այլ պատճառներ կան",- շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

No comments: