Tuesday, October 16, 2012

ՀԱԿ խմբակցության նախագահ. Պատգամավորն ազատ է ԱԺ-ում

«PanARMENIAN.Net», 16.10.2012: - Վերջերս Հայ ազգային կոնգրեսի հասցեին ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հնչեցրել էր կարծիք այն մասին, որ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորները մեկ հարցի շուրջ քվեարկում են 7 տարբեր ձևերով: Խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանն այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց. «Դա սահմանադրական նորմ է, պատգամավորը ազատ է ԱԺ-ում: Անգամ եթե խմբակցությունը ունենա միասնական դիրքորոշում, դա դեռ չի նշանակում, որ պատգամավորը չի կարող դեմ քվեարկել այդ դիրքորոշմանը»: Պատգամավորները առանձին-առանձին կարող են ելույթ ունենալ, արտահայտել իրենց տեսակետները, ինչում Զուրաբյանը որևէ խնդիր չի տեսնում: «Մենք համախմբված ենք մի շարք հարցերում, բայց կարող են լինել այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրն իրենը կպնդի»: Վերջինիս կարծիքով՝ իրենց հաջողվում է մոտ 90 տոկոսով ձևավորել նույնական կարծիք ինչ-որ հարցի շուրջ, քանի որ ՀԱԿ-ում կարևոր են համարում ընդհանուր կարծիքի ձևավորումը: «Մենք տոտալիտար կառույց չենք, և մենք ՀՀԿ-ն չենք, որ մի տեսակետը պարտադրաբար ընդունել տանք բոլորին»,-ասաց նա:

No comments: