Tuesday, October 9, 2012

Ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի սպառնալիքը՝ փակել Հայաստանի համար իր օդային տարածքը

1in.am. 8-10-2012- «Ես նման տեղեկության չեմ տիրապետում. դա ավիացիոն խնդիր չէ»,- «Առաջին
լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի սպառնալիքը՝ փակել Հայաստանի համար իր օդային տարածքը, եթե Ստեփանակերտ-Երևան օդային չվերթներն իրականացվեն: Մեր դիտարկմանը, որ դա ավելի շատ քաղաքական հարց է, Մովսիսյանը պատասխանեց` հնարավոր է, որ «մուտիլովկա» է: Նրա խոսքով` Քաղավիացիան զբաղված է ավիացիայի խնդիրներով, իսկ թե մնացած երկրները ինչպես կվերաբերվեն այդ չվերթներին, դա նրանց խնդիրն է:

No comments: