Wednesday, October 31, 2012

Ինչո՞ւ է նախագահը նյարդայնացած դատախազության վրա

Zham.am. 31-10-2012- Այս վերջին խորհրդակցությունից հետո շատերը սկսեցին խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի միջև «սև կատու է անցել»: Սակայն իրականությունը գտնվում է փոքր ինչ այլ ոլորտում: Աղվան Հովսեփյանը, որն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, կարողացել է բազիսային արմատներ գցել այս համակարգում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նա նույնիսկ կարող էր ինքնուրույն քաղաքական ուժ ստեղծել և կոորդինացնել երկրում բոլոր հայրենակցական միությունների գործունեությունը: Սերժ Սարգսյանին այժմ այս խաղի կանոնները պետք չեն: Նա ուզում է ողջ երկրով մեկ ստեղծել, այսպես կոչված, «իշխանության ուղղահայաց», որտեղ բոլոր նախարարությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է տեղավորվեն այդ «ուղղահայացում»: Նախկին` «իմ ենթակայի ենթական իմ ենթական չէ» հայտնի սկզբունքն այլևս չի բավարարում գործող նախագահին: Նա ձգտում է գերկենտրոնացնել բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի բարձրաձայնել ողջ երկրում ընդհանուր վերահսկողությանը: Սերժ Սարգսյանն այս հարցում շտապում է, քանզի առջևում նախագահական ընտրություններ են, և իրեն հաստատ չի բավարարում որոշ մարդկանց «սպասողական կեցվածքը»: Նույն Օսկանյանի գործը ցույց տվեց, որ գլխավոր դատախազը այդքան էլ էնտուզիազմով «չէր զբաղվում», քանզի շատ լավ էր գիտակցում, որ «չեղած տեղը հնարավոր չէ բան սարքել», և չի բացառվում, որ հանգամանքները այլ ձևով զարգանան, և ինքը` դատախազը, «քավության նոխազի» դերում հայտնվի: Այդ իմաստով հասկանալի է Աղվան Հովսեփյանի կեցվածքը և միաժամանակ հասկանալի է նաև գործող նախագահի մոտեցումը: Քանզի այսօր կառավարության կազմում բացի վարչապետից և Արմեն Աշոտյանից ոչ ոք այդքան էլ խանդավառված չէ ` «ֆուտբոլի գնդակի դեր կատարել» գործող նախագահի ձեռքում: Արտակ Հակոբյան

No comments: