Tuesday, October 23, 2012

Թուրքիան մերժեց Իսրայելին

Zham.am. 23-10-2012- Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու առաջարկը. “Բոլորը գիտեն` ինչու են թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում ներկայիս վիճակում”, -հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի-քարտուղար Սելջուկ Յունալը`կրկնելով Թուրքիայի նախապայմանները`ներողություն խնդրել “Ազատության տորմիղիի միջադեպի արդյունքում Թուրքիայի 4 քաղաքացիների մահվան համար, փոխհատուցում տալ զոհվածների ընտանիքին ու ապաշրջափակել Գազան: «Ոչ մի փոփոխություն չկա թուրքական դիրքորոշման մեջ: Թող իսրայելական պաշտոնյաները կոնկրետ քայլեր ձեռնարկեն, ոչ թե մեզ ազդակներ ուղարկեն մամուլով»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Անկարայում Իսրայելի նախկին դեսպան ու Իսրայելի ԱԳՆ-ի գլոբալ և ռազմավարական հարցերով պատասխանատու Փինհաս Ավիվին ավելի աղ հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ: : Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում տիրող իրավիճակն ազդում է թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի ապագայի վրա, ինչի համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ու Իսրայելը բանակցային սեղանի շուրջ քննարկեն սիրիական զարգացումները:Իսկ «Ազատության տորմիղի» միադեպը անվանել էր երկու պետությունների «սխալի» արդյունք:

No comments: