Saturday, October 13, 2012

Հայաստանն ու Ռուսաստանը դեռ բանակցում են գազի գնի շուրջ

«Լրագիր» 12-10-2012- Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում է գազի գնի վերաբերյալ բանակցությունը: Սոկոլովը հայտարարել է, որ կողմերը կգան այնպիսի համաձայնության, որը կբավարարի բոլորին: Սոկոլովը հայտնել է, որ հարցը քննարկվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի եւ Գազպորմի ղեկավարության հետ` Երեւանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում: Ռուսաստանի նախարարը հայտնել է, թե բանակցությունը դինամիկ առաջ է ընթանում եւ համաձայնությունը կլինի բոլորին ձեռնտու: Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանը գազը ձեռք է բերում 180 դոլարով` 1000 խմ դիմաց: Ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանը ցանկանում է գինը հասցնել 240 դոլարի: Ի դեպ, հայաստանյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՊԵԿ հաշվարկներով, գազի սահմանային արժեքը ներկայում ավելի բարձր է, քան 180 դոլարը եւ կազմում է 220 դոլար: Հայաստանի իշխանությունն առայժմ բացատրություն չի տալիս այդ ամենին, միայն հայտարարում է, թե Ռուսաստանը դեռ չի թանկացրել գազն ու բանակցությունը շարունակվում է:

No comments: