Saturday, October 13, 2012

Թուրքիան սեփական «Google»-ը կստեղծի

Tert.am. 12-10-2012- Թուրքիայի կապի ու հաղորդակցության և գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարարությունները Google-ի նման մեծ որոնողական համակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել, տեղեկացնում է «Սաբահ»-ը։ Թուրք մասնագետներն արդեն աշխատում են ամերիկյան Google-ին և ռուսական Yandex-ին Թուրքիայում փոխարինող համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Բյուջեն հատկացրել է երկրի արդյունաբերության նախարարությունը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։ Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգունը տեղեկացրել է, որ նոր համակարգը ստեղծվելու է թուրքերեն լեզվամտածողությանը համապատասխան և «ավելի լավ է աշխատելու, քան Google-ը»։

No comments: