Saturday, October 13, 2012

«Neftegaz.ru». Իրանի դեմ կիրառվող գազային պատժամիջոցներից կտուժեն Ադրբեջանը և Թուրքիան

Panorama.am. 12-10-2012- Իրանի դեմ կիրառվող գազային պատժամիջոցներն առաջին հերթին բացասաբար կազդեմ
Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Այս մասին գրում է «neftegaz.ru» պարբերականը: Պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության վարչության օրերս հրապարակված զեկույցում նշված է, որ ԵՄ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող գազային պատժամիջոցներից ավելի շատ կտուժեն Թուրքիան և Ադրբեջանը: ԱՄՆ մի շարք փորձագետների կարծիքով, եվրոպական պատժամիջոցներից, սակայն չի տուժի գազի միջագային շուկան: Նշենք, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր են Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման որոշում ընդունել: Դրանցից հիմնականը գազի ներկրման նկատմամբ արգելքն է:

No comments: