Tuesday, July 22, 2008

Իրանը փորձարկում է «Շեհաբ-3»-ը, Ամերիկան՝ դատապարտում

Իրանի իշխանությունները հայտարարել են հուլիսի 9-ի զորավարժությունների շրջանակում իրականացված հեռահար գործողության հրթիռի հաջող փորձարկման մասին:
«Շեհաբ-3» հեռահար գործողության հրթիռը փորձարկվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային ստորաբաժանումների կողմից:
«Շեհաբ-3»-ի թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 1.5-2 հազար կմ:
Միջազգային փորձագետների հայտարարությունները ընդգծում են, որ այդ հրթիռն ընդունակ է հաշված վայրկյանների ընթացքում հասնել Իսրայելի տարածք եւ Պարսից ծոցի ամերիկյան ռազմաբազաներ: Իր հերթին՝ ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի կողմից իրականացված հեռահար գործողության հրթիռի փորձարկումը եւ Թեհրանից պահանջել անհապաղ դադարեցնել աշխատանքները բալիստիկ հրթիռների մշակման ուղղությամբ:
«Իրանը պետք է ձեռնպահ մնա հետագա հրթիռային փորձարկումներից, եթե նա իրոք ուզում է արժանանալ համաշխարհային հանրության վստահությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Ջոնդրոեն:
«Իրանցիները պետք է անհապաղ կասեցնեն բալիստիկ հրթիռների մշակման աշխատանքները, որոնք պոտենցիալ կարող են օգտագործվել իբրեւ միջուկային զենքի փոխադրման միջոց»,- նշել է նա:

No comments: