Tuesday, July 22, 2008

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին ներկայացրել է Իրանի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունների էական ընդլայնման ծրագիր: Այդ մասին գրում է իր լրագարողական հետաքննություններով հայտնի The New Yorker-ի լրագրող Սեյմուր Հերշը «Կռվի դաշտի նախապատրաստում» հոդվածում, որը լույս է տեսել 2008 թվականի հուլիսի 7-ին:
Հերշի տվյալներով, 2007 թվականի վերջում վարչակազմը կոնգրեսականների հավանությանն է ներկայացրել գաղտնի փաստաթուղթ, որում առաջարկվում է բարձրացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության ֆինանսավորումը 400 միլիոն դոլարով: Այդ գումարը պետք է ծախսվի հետախուզական գործողությունների վրա, որոնց նպատակը Իրանի միջուկային ծրագիրն է, ինչպես նաեւ Իրանի ընդդիմադիր կազմակերպությունների աջակցությունը, որոնք ձգտում են վերջ դնել Իրանի ներկա իշխանությանը: Հերշի խոսքերով, այդ տեղեկատվությունն ստացվել է «Presidential Finding» գաղտնի փաստաթղթից, որում հիմքեր են տրվում ամերիկյան հետախուզության բոլոր գործողությունների համար:
Բացի այդ հոդվածում պնդում կա, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար գործողություններ են անցկացնում Իրանի տարածքում հիմնականում այն գրոհայինների դեմ, ում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ զինվորականների վրա հարձակումներում: Մինչ դեռ, Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Կրոկերը արդեն հերքել է լրագրողի այդ պնդումները: «Ես կարող եմ ձեզ ուղղակիորեն ասել, որ Իրանի տարածքում որեւէ գործողություն չի անցկացվում», - հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն
Հերշը բազմաթիվ անգամներ սենսացիոն հրապարակումներ է կատարել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի վերաբերյալ: Լրագրողի տվյալներով, ամերիկացի զինվորականները ծրագրում էին միջուկային հարվածեր հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին:Բոլոր այդ հաղորդագրությունները միշտ հերքվում էին ԱՄՆ իշխանությունների կողմից: Բացի այդ, Հերշը հայտնի է Եվրոպայում ԿՀՎ գաղտնի բանտերի բացահայտման գործով եւ Աբու-Գրեյբ բանտում ծաղրանքների հետ կապված սկանդալով:

No comments: