Sunday, July 20, 2008

ՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայ ժողովրդի հանդեպ գործած ծանր հանցագործությունների համար Հաագայի միջազգային դատարանի առջեւ կանգնեցնելու պահանջով հուլիսի 14-ից Համաժողովրդական շարժման (ՀՇ) նախաձեռնությամբ սկսվել է համահանրապետական ստորագրահավաք:
«Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձյնա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008թ.-ի մարտի 1-ի դաժան սպանդով, որը իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ»,- ասված է այն փաստաթղթում, որի տակ արդեն ստորագրել են միքանի հարյուր քաղաքացիներ:
ՀՇ-ի կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատու են առաջին հերթին Ռ.Քոչարյանն ու հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի խոսքերով էլ, ցանկալի կլիներ, որ Հայաստանի հանցագործները իրենց պատիժը ստանային սեփական երկրում: «Սակայն, քանի որ Հայաստանում իրական արդարադատություն չի իրականացվում, մենք պետք է դիմենք միջազգային ատյաններին»,- ասաց նա:

No comments: