Sunday, July 20, 2008

«Ռուսաստանի երկաթուղիներն» Ադրբեջանի եւ Իրանի հետ մշակում է Հյուսիս-Հարավ ճյուղի կառուցման նախագիծը

«Ռուսաստանի երկաթուղիներն» Ադրբեջանի եւ Իրանի հետ մշակում է նոր ճյուղի կառուցման եռակողմ նախագիծ, որը թույլ կտա իրականացնել ուղիղ ռուս-իրանական երկաթուղային հաղորդակցություն, հայտնում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանական պետական երկաթուղու հետ համատեղ մշակվում է Կազվին-Ռեշտ-Աստրա նոր երկաթգծի կառուցման եռակողմ նախագիծ, որի իրացումը կոչված է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ եւ ներգրավելու նոր բեռներ` Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ:

No comments: