Tuesday, July 22, 2008

«ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերը Հայաստան «ապշեցուցիչ զարգացում է, որ անհնարին էր թվում մի քանի ամիս առաջ»: «Ես բավական երկար ժամանակ եմ անցկացրել Սերժ Սարգսյանի հետ եւ կարող եմ ասել, որ նա իր նախորդից մի փոքր այլ կերպ է մտածում: Երբ մի քանի շաբաթ առաջ նա եւ Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում, տպավորություն ստեղծվեց, որ այս երկու առաջնորդների հայացքները շատ ավելի մոտ են, քան Սերժ Սարգսյանի նախորդինն ու Իլհամ Ալիեւինը: Երկու առաջնորդներն էլ կարծես պրագմատիկ են, պրակտիկ եւ պատրաստ ուսումնասիրել յուրաքանչյուր կողմի պահանջները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

No comments: