Tuesday, July 22, 2008

ԿԱՐՍՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐՈՎ

Կարսում պահպանված միակ հայկական եկեղեցու՝ Սուրբ Առաքելոց վանքի վերականգնումը՝ թուրք իշխանությունների աջակցությամբ, կատարվել է կոպիտ սխալներով, հայտնել է մշակութա-պատմական հուշարձանների պահպանության «Էրա» հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: «Վերականգնողական աշխատանքները կոպիտ սխալներով են կատարվել, հայկական եկեղեցու վերականգնումից հետո եկեղեցին վերածվել է դեկորատիվ շինության»,- ասել է Կարապետյանը լրագրողներին:
Պատմաբանի խոսքերով, եկեղեցու վերականգնումից հետո առկա տեսքում որեւէ հայկական բան չի մնացել: «Ներկա պահին այդ եկեղեցին գործում է որպես մզկիթ»,- ասել է նա: Կարապետյանը նաեւ հավելել է, որ մինչ այդ եկեղեցին օգտագործել են որպես թանգարան եւ ռազմական պահեստ:
10-րդ դարի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի ամրոցի ստորոտում:

No comments: