Tuesday, July 22, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է

Հունիս 24-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է անցումային երկրների վերաբերյալ զեկույցը, որտեղ Հայաստանի մասին ասված է, որ շատ քիչ առաջընթաց է արձանագրվել իշխանության տարբեր թեւերի տարանջատման ուղղությամբ: Ընդհակառակը, իշխող կուսակցությունն ու վերնախավն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական եւ տնտեսական իշխանությունը: Քաղաքական վերնախավի եւ բիզնեսի սերտաճումը խոչընդոտում են ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, իսկ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության գործունեությունը հանրային վստահություն չունի, եւ թերահավատություն կա քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում հասարակության դերի հանդեպ: Առանձին նշվում է հանրային վստահության պակասը խորհրդարանի հանդեպ:
Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցում ասված է, որ լրատվամիջոցներին հաջողվել է հասնել որոշակի փոփոխությունների հեռարձակվող լրատվամիջոցներին արտոնագիր շնորհելու օրենսդրության եւ հանձնաժողովի հարցում, սակայն միաժամանակ լրագրողների դեմ հարձակումները հաճախակի են դարձել, հատկապես 2007թ. Խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 5.14-ից նվազել է 5.21.

No comments: