Saturday, July 19, 2008

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԿԱՅԱՆԱ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատել: Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հանդիպում անցկացնել, բայց մենք դեռեւս միմյանց հետ չենք ճշգրտել մեր ժամանակացույցները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը, ըստ ամերիկացի համանախագահի խոսքերով, եղել է արդյունավետ: Ըստ Բրայզայի, Վաշինգտոնում այդ թվում պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սատարել համանախագահների Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Մադրիդի փաստաթղթի առնչությամբ տարբերությունների նվազեցման ճանապարհին գործադրվող ջանքերին:Գործակալությունը, վկայակոչելով Բեռնար Ֆասիեի գրասենյակին, նշում է, որ հնարավոր է, համանախագահների հանդիպումը հաջորդ շաբաթ անցկացվի Մոսկվայում, սակայն միջնորդների ժամանակացույցը դեռ չի ճշտված: Ծրագրված է նաեւ համանախագահների հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

No comments: