Saturday, July 19, 2008

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ

Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող բոլոր 33 ուղեւորներից ոչ ոք չի տուժել:Տեղեկությունների համաձայն, դեպի Անթալիա ուղեւորվող ավտոբուսի շարժիչի մասում հրդեհ է բռնկվել` կարճ ժամանակամիջոցում ընդգրկելով ողջ ավտոբուսը: Որոշ ժամանակ անց հաջողվել է մարել հրդեհը:Դեպքի կապակցությամբ սկսվել է հետաքննություն: Իսկ ուղեւորները կշարունակեն իրենց ճանապարհորդությունը մեկ այլ ավտոբուսով:

No comments: