Saturday, July 19, 2008

ՀՈՐԴԱՆԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ. ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԻՐ

ՀՈՂԵՐԸԲԱՔՈՒ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, Ադրբեջանը իրավունք ունի ազատագրելու իր հողերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպմանը հայտարարել է այցով Բաքում գտնվող Հորդանանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Խալիդ Ջամիլ ալ-Սարայրահը:Իր հերթին Ս.Աբիեւը, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի 15-ամյա գործունեությունը կոնկրետ արդյունք չի տալիս, հայտարարել է, որ եթե խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելիս արդյունք ձեռք չբերվի, Ադրբեջանը կարող է դիմել լուրջ միջոցների «ազատագրելու համար իր գրավյալ հողերը

No comments: