Tuesday, July 22, 2008

«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի հարցերի նախարարությունը ունի բավական հզոր ֆինանսական կառույցի վերածվելու լուրջ հեռանկար: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը մտադրություն ունի նորաստեղծ կառույցի մեջ ներառել ոչ միայն Արտգործ նախարարության համապատասխան վարչությունը, այլ նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը: Մեր աղբյուրի հաղորդմամբ, Հայաստան համահայկական հիմնադրամը Սփյուռքի նախարարության ենթակայության տակ դնելու գաղափարն իշխանական վերնախավում աշխուժորեն ներդնում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով ձգտում է դառնալ Սփյուռքի հարցերի նախարար: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ի հրամանագրով Հրանուշ Հակոբյանին նշանակել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:

No comments: