Sunday, July 20, 2008

Վանդալիզմի հերթական ակտ Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոցում

Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոցում շիրիմների վրայից ջարդել եւ գողացել են մարմարե ծաղկամանները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այժմ հետաքննություն է ընթանում, սակայն հավանաբար հանցագործները կրկին անպատիժ կմնան: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Պատահարից մի քանի շաբաթ առաջ «սատանիստներն» իրենց խորհրդանիշներն էին նկարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու պատերին: Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թադեւոսը պատմեց մեզ, որ բազմիցս է հանդես եկել հայկական գերեզմանոցում ներքին պարեկություն սահմանելու մասին նախաձեռնությամբ, սակայն, քաղաքապետարանը կտրականապես հրաժարվում է հսկողություն սահմանել հայկական գերեզմանոցի տարածքում եւ թույլ չի տալիս, որ դրանով զբաղվի հայկական եկեղեցին:

No comments: