Saturday, July 19, 2008

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՄՈՌԱՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏՎ

ԿԱՐԱ, 17 ՀՈՒԼԻՍԻ, - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից դեմոկրատ Բարաք Օբաման կմոռանա հայերին տրված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու խոստումը ճիշտ այնպես, ինչպես դա արել են ամերիկյան նախորդ նախագահները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, հայտարարել է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի գրականագիտության ֆակուլտետի պատմության բաժնի դասախոս Սավաշ Էղիլմեզը:«Միացյալ նահանգներում յուրաքանչյուր նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում թեկնածուները խոստանում են հայերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն արդեն հետընտրական շրջանում մոռանում են իրենց տված խոստումները: 1981 թվականից ի վեր այդպիսի խոստումներ են տվել եւ նույն հաջողությամբ մոռացել այդ մասին Ռոնալդ Ուիլսոն Ռեյգանը, Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշը, Ուիլիամ Ջեֆերսոն Քլինթոնը, Ջորջ Վոկեր Բուշը: Հիմա էլ է տեղի ունենում նույն գործընթացը»,- ասել է Սավաշ Էղիլմեզը` ընդգծելով, որ «նաեւ Օբամայի թիմը շատ լավ գիտի, որ թուրքերը երբեւիցե ոչ մեկի նկատմամբ ցեղասպանություն չեն գործել», եւ որ այդ ամենն արվում է հայ ընտրողի քվեն ստանալու համար:Սավաշ Էղիլմեզը նշել է նաեւ, որ թուրքերը հայերին միշտ գրկաբաց են ընդունել. «Հայերին Բյուզանդական կայսրության բռնակալ իշխանությունից ազատագրողը եւ նրանց մարդավայել ապրելու իրավունք շնորհողը եղել են հենց սելջուկյան թուրքերը: Իսկ Ֆաթիհի ժամանակաշրջանում հայերին շնորհվել է կրոնի եւ խղճի ազատության բարձր կարգավիճակ, հայ համայնքի համար կրոնական եւ սոցիալական գործունեությունների ղեկավարման նպատակով հիմնադրվել է հայկական պատրիարքարանը»:

No comments: