ԱՆԿԱՐԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու շրջանակում Հայաստանի հետ սկսվելիք բանակցությունների ձեւաչափը պարզ կդառնա Ռուսաստանի հետ բանակցություններից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, Ադրբեջան մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Այս հնգակողմ պլատֆորմի (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Հայաստանին եւ Ռուսաստանին) ստեղծման առնչությամբ բանակցություններ կսկսվեն նաեւ Հայաստանի հետ: Բանակցությունների ձեւաչափը կորոշվի այս շաբաթ մեր արտգործնախարարի` իր ռուս գործընկերոջ հետ տեղի ունենալիք հանդիպումից հետո»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նշելով, որ ինքը պլատֆորմի ստեղծման գաղափարը քննարկել է Մոսկվա եւ Թբիլիսի կատարած այցերի ժամանակ, Էրդողանը տեղեկացրել է, որ պատրաստվում է այն քննարկել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Thursday, August 21, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment