Thursday, August 28, 2008

ՕԲԱՄԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՅԴԵՆԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ

«Հայերը Օբամայի համար» կազմակերպությունը դրականորեն է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահական դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի կողմից, ընտրվելու դեպքում, սենատոր Ջոզեֆ Բայդընի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնին առաջադրելու մասին հայտարարությանը: Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սենատոր Բայդընը հայանպաստ դիրքորոշումների անցյալ ունեցող քաղաքական գործիչ է, որը լրացուցիչ դեր է կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով լուծելու նախագահական թեկնածու Օբամայի զորավոր հանձնառության ուղղությամբ: Հիշյալ երկու ղեկավարները նաեւ կկարողանան ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքականությունը` անհրաժեշտ բարեփոխումներ իրագործելով երկրի տարածքով մեկ»:«Հայերը Օբամայի համար» կազմակերպության նախագահ Արին Իպրանոսյանն իր հերթին նշել է, որ իրենք մեծապես խանդավառ են` սենատոր Բայդընին որպես փոխնախագահի թեկնածու Օբամայի կողքին տեսնելով: «Հայանպաստ կեցվածքների նույնանման անցյալ ունեցող երկու թեկնածուների միացյալ ընտրարշավը մենք խիստ դրական ենք նկատում եւ այս իրողութիւնը համարում ենք յուրահատուկ հնարավորություն մեր համայնքի համար»,- ասել է Իպրանոսյանը:

No comments: