Thursday, August 28, 2008

Էրդողան.

ԱՆԿԱՐԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտնել Է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել «Կովկասյան միությանը» նրա մասնակցության հարցի շուրջ: Էրդողանն օգոստոսի 11-ին հանդես Է եկել «Կովկասյան միություն» ստեղծելու նախաձեռնությամբ, որը նպատակամղված Է տարածաշրջանի իրադրության կայունացմանը եւ նախատեսում Է միությանը ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես Էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնակցությունը: «Հնգակողմ պլատֆորմին մասնակցելու հարցի շուրջ բանակցություններ կանցկացվեն Հայաստանի հետ: Այս շաբաթ մեր արտաքին գործերի նախարարը (Ալի Բաբաջանը) բանակցություններ կվարի ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ, որոնց ընթացքում կորոշվի Հայաստանի հետ երկխոսության ձեւաչափը»,-նշել Է Էրդողանը: «Տարածաշրջանում կայուն խաղաղության, վստահության ու կայունության իրադրության հաստատումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի հետ»,-ասել Է կառավարության ղեկավարը այսօր Բաքու մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Բաքվում նա Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու Է «Կովկասյան միության» ստեղծման նախաձեռնությունը: Էրդողանն այդ նախաձեռնությունն արդեն քննարկել Է Մոսկվայում եւ Թբիլիսիում: Ըստ Թուրքիայի վարչապետի՝ «Կովկասյան միության» ստեղծման գաղափարը դրական արձագանք Է ունեցել Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարության կողմից:

No comments: