ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում կյանքից hեռացել է հայտնի հայ մաթեմաթիկոս, Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մերգելյանը: Նա կյանքից հեռացել է օգոստոսի 20- ին Լոս Անջելեսում, որտեղ բնակվում էր վերջին տարիներին:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՀՀ Գիտության պետական կոմիտեն այս առիթով ցավակցական նամակ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հարազատներին. «Խորին վշտով տեղեկացանք ականավոր գիտնական եւ քաղաքացի, հայկական գիտության դասական, ակադեմիկոս Սերգեյ Նիկիտի Մերգելյանի մահվան մասին: Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականների կեսերին Սերգեյ Մերգելյանն իրավամբ կատարեց սխրանք` Հայաստանում ստեղծելով կիրառական մաթեմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի գիտատեխնոլոգիական նոր ուղղություն, որը հետագայում մեծ համբավ բերեց Հայաստանին: Նրա ղեկավարությամբ կազմակերպվեցին մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաեւ` արտադրական ձեռնարկություններ, սկսվեց ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությունը: Շնորհիվ ակադեմիկոս Մերգելյանի գիտակազմակերպական տաղանդի, Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը: Գլուխ խոնարհելով ականավոր գիտնականի հիշատակի առաջ, համոզված ենք, որ այն դեռ շատ երկար կապրի մեր ժողովրդի սրտում»:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment