Գրողների համահայկական 4-րդ համաժողովը, 2008թ. հուլիսի 6-14-ը, կայացավ Հայաստանում եւ Արցախում:
Համաժողովի փակման օրը «արդի հայ գրականության զարգացման եւ տարածման գործում իրենց ունեցած վաստակի համար» գնահատանքի շքանշաններ եւ պատվոգրեր ստացան հայաստանցի եւ սփյուռքահայ որոշ գրողներ, ինչը դրական եւ բացասական գնահատանքների արժանացավ, ներկա եւ բացակա, հայտնի եւ անհայտ գրողների եւ մտավորականների կողմից:
Նման մոտեցումների ալիքը Թեհրան էլ հասավ եւ Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները, տուն վերադարձին, կանգնեցին գնահատանքների դիմաց:
Հիշեցնենք, որ աշխարհի 17 երկրներից մոտ 90 գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ եւ ներկայացուցիչ էր մասնակցում համաժողովին:
Մեր համայնքի անունից համաժողովին մասնակցում էր 15 հոգի՝ ԻԳՄ պատվիրակությունը՝ Թորգոմ Տեր-Հակոբյան, Վարանդ Քուրքչյան, Ազատ Մաթյան, Սեպուհ Ամիրխանյան, Նազար Շահվերդյան, Ալինա Հովսեփյան, Ադանա Չհարմահալի, Գարուն Սարգսյան, Վերժիկ Մահմուդյան, Արփի Ալեքսանդր, Ադիս Իսաղուլյան, Անգինե Վարդանյան, Սօսե Պողոսյան, Անի Նաիրյան ու նաեւ ազատ հրավիրյալ Խաչիկ Խաչերը:
Համաժողովի ավարտին ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշանով պագեւատրվեց Վարանդը (Սուքիաս Քուրքչեան), պատվոգրի արժանացավ ԻԳՄ նախագահ Թորգոմ Տեր-Հակոբյանը: Գրական վաստակի համար Հայաստանի գրողների միությունից մեդալներ ստացան Ազատ Մաթյանը, Արփի Ալեքսանդրը եւ Խաչիկ Խաչերը (Խաչիկ Գալստյան), վերջինս շքանշան մեդալ է ստացել նաեւ ԼՂՀ Գրողների միությունից:
Saturday, September 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment