Saturday, September 6, 2008

Խտրականություն նաեւ նահատակների միջեւ

Թեհրանի ՀԹ ազգ. առաջնորդարանի դիվանը, կիրակի օգոստոսի 3-ին, ս. Սարգիս եկեղեցում, հոգեհանգստյան արարողություն կատարեց 1983թ. հուլիսի 27-ին Լիսբոնում զոհված հայ մարտիկների հոգիների խաղաղության համար: Իհարկե լավ է, որ հիշում ենք մեր զոհված մարտիկներին, բայց հիշել որոշ կուսակցության հինգ զոհվածին ու միտումնավոր մոռացության տալ նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ավելի քան երեք տասնյակ նահատակներին, այն էլ ազգային կոչվող առաջնորդարանի դիվանի կողմից ոչ միայն ազգայնության մասին չի խոսում այլ ճիշտ հակառակը: Մեզ մոտիկ որոշ ազնիվ դաշնակցականներ պնդում են, որ վերջերս կուսակցության ազդեցիկ մի քանի դեմքերի կողմից հայ եկեղեցու վերաբերյալ արծարծված մտքերը շփոթ են ստեղծել Անթիլիասում, որի հետեւանքով էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակա թեմերում հոգեհանգստյան հատուկ արարողություն է կատարվել Լիսբոնի հինգի համար, ընդորում ամենուրեք ելույթ են ունեցել թեմերի առաջնորդները կամ հոգեւորականները, իսկ վեղարավոր «ընկերների» մեջ ամենակրքոտ դիրքորոշումը ճշտել է նա, ով մինչեւ այսօր նույնիսկ ցանկալի չէ շատ կուսակցականների համար: Հրայր

No comments: