Tuesday, October 14, 2008

ՏՈՆՎԵՑ ԹՀԹ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՄԱՆ եւ ՕԾՄԱՆ 40-ԱՄՅԱԿԸ

Սույն թվի սեպտեմբերի 30–ին, «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում, Իրանի հայոց երեք թեմերի առաջնորդների, ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան պրն. Կարեն Նազարյանի, Քահանայից դասի, Իսլամական խորհրդարանում զույգ հայ պատգամավորներ՝ Ռոբերտ Բեգլարյանի եւ Գեորգ Վարդանյանի, ԹՀԹ Թեմական խորհրդի նախագահ դոկտ. Աիդա Հովհաննիսյանի, Միությունների եւ մամուլի ղեկավարների ու պատասխանատուների եւ հոծ բազմության ներկայությամբ տոնվեց ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի քահանայական ձեռնադրման եւ օծման 40-ամյակը: Ձեռնարկի ընթացքում, որ բացվեց Տերունական աղոթքով եւ ՀՄ «Արարատ» կազմակերպության երգչախմբեի հոգեւոր ու ժողովրդական երգերով, իրենց խոսքն ասացին ՍՀԹ առաջնորդ՝ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը, ԱՀԹ առաջնորդ՝ Տ. Նշան եպիս. Թոփուզյանը, Տ. Վարազդատ ավագ քհն. Քեշիշյանը, Գեորգ Վարդանյանն ու դոկտ. Աիդա Հովհաննիսյանը եւ ի վերջո ինքը, հոբելյարը՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Հոբելյանական երեկոյի ընթացքում, ընթեցվեց նաեւ քանի տասնյակ ուղերձներից մի քանիսը, այդ շարքում նաեւ ՀՀ դեսպանի ուղերձը:

No comments: