«ԱԶԳ», 11.10.08: Վերջին 5 տարիներին Հայաստանում ցմահ ազատազրկման են դատապարտվել 33 անձինք, «Նոյյան տապանին» հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ նրա, 2008-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում 76 ցմահ դատապարտվածներ, որոնց դատավճիռները օրինական ուժ են ստացել Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո: Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված բոլոր անձինք արական սեռի ներկայացուցիչներ են: Նրանցից ամենաերիտասարդները 23 տարեկան են՝ 4 անձ, իսկ ամենատարեցները 2-ն են` 61 տարեկան: Ա. Բաբայանի տեղեկացմամբ, ցմահ դատապարտվածների շրջանում մինչ այժմ գրանցվել են փախուստի 4 փորձ եւ 2 փախուստ. նրանք բոլորն էլ այժմ գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Saturday, October 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment