Saturday, October 18, 2008

Ֆրանսահայերը Սենատից պահանջում են Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի հաստատում

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին ակցիա էին կազմակերպել Սենատի շենքի առջեւ` պահանջելով հաստատել 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանն արժանացած` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը: Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը, վկայակոչելով ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանին, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու երկրի խորհրդարանի պատգամավորները, ելույթ ունենալով հավաքվածների առջեւ, կոչ են արել սենատորներին` հասկանալ, որ քաղաքացիական անվտանգությունն ու հասարակական կարգը Ֆրանսիայում վտանգված են, քանի որ չի կատարվում 2001թ. հունվարին ընդունված օրենքը, որում ասվում է, որ ,Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունըե: Իր հերթին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF), որին միացել է նաեւ ռեժիսոր Ռոբեր Գեոդակյանը, պահանջել է ֆրանսիացի սենատորներից ներառել Հայոց ցեղասպանության հարցը Սենատի օրակարգում: Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ տեղի կունենա եւս մեկ ակցիա, որին ակնկալվում է մոտ 10 հազար մարդու մասնակցություն: Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանն արժանացած օրենքով Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսվում է 45 000 եվրո տուգանք կամ մինչեւ մեկ տարվա ազատազրկում:

No comments: